Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Մասյացոտնի թեմի առաջնորդ

Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1979 թ., ք․ Հրազդան։ Ավազանի անունը՝ Վաչիկ։
1986-1993 թթ. - Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոց։
1993-1996 թթ. - Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոց։
1996-2001 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։
2001- 2002 թթ. - Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
2006-2009 թթ. - Հռոմի Գրիգորյան պապական համալսարան (Pontificia Università Gregoriana di Roma), Սուրբգրային աստվածաբանության ֆակուլտետ։
2008 թ․ - ֆրանսերեն լեզվի դասընթացներ Փարիզի կաթոլիկ ինստիտուտում (Institut Catholique de Paris)
2010-2011 թթ․ - Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (ՔԴԵԴ)։

• Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2001 թ․ - սարկավագ՝ ձեռամբ Միքայել եպիսկոպոսի Աջապահյանի:
2005 թ․ - կուսակրոն քահանա` ձեռամբ Միքայել եպիսկոպոսի Աջապահյանի։
2015 թ. – մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի։ Թեզ՝ «Հիսուս Մարկոսի ավետարանում»։
2026 թ․ - Եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

• Պաշտոնավարություն

2002-2003 թթ. – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ, գործավար-քարտուղար:
2003-2004 թթ. – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոն, գիտաշխատող:
2004-2006 թթ. – ՀՀ Զինված ուժերում գնդերեց։:
2009-2011 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժին, աստվածաշնչագիտության ենթաբաժնի տնօրեն:
2011-2025 թթ․ -ՀՀ քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի հոգևոր ծառայության պատասխանատու, ՀՀ նախագահին կից «Ներման հանձնաժողովի» ներկայացուցիչ։
2025 թ․ - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն։
2026 թ․ հունվար - Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ
2026 թ․ մայիսից - Մասյացոտնի թեմի առաջնորդ։

2009 թ․-ից – դասախոս՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2011-2018 թթ․ - «Շողակաթ» հեռուստաընկերություն, «Օր 6-րդ» հաղորդաշարի վարող։
2018-2026 թթ․ - «Շողակաթ» հեռուստաընկերություն, «Համատես ավետարաններ» հաղորդաշարի վարող։
2026 թ․ - «Շողակաթ Շեմ» հեռուստաընկերություն, «Ժամանակի խոսք» հաղորդաշարի վարող։

Գրքեր և գիտական աշխատություններ

«Հիսուս Մարկոսի ավետարանում» մեկնողական քննություն, Ս․ Էջմիածին, 2018թ․